Դպրոցական յոթ առարկա: Ջոն Թեյլոր Գատո: 1,2,3.4-րդ մասեր

Ջոն Թեյլոր Գատոն առանձնանացնում է մի քանի կարևոր կետեր, թե ինչպես է դասավանդում ուսուցիչը՝ իր կամքից անկախ, քանի որ համակարգն է ստիպում։

1․ Սովորողների ուղեղում լցնում ենք կյանքի իրար հետ կապ չունեցող տարբեր տեղեկություն, իսկ սովորողը չի կարող մտապահել դրանք, եթե իր ուղեղում նա չի կապում այն իրեն ծանոթ երևույթների հետ։ Երեխաների վրա ամեն օր լցվում է այս ինֆորմացիոն հեղեղը և նրանց միակ ռեակցիան դրան սովորելուց զզվանքն ու բարկությունն է։ Մարդու իմաստը գտնելու դարավոր ձգտումը դժվարությամբ է երևում դպրոցական ծրագրերի կարկատած ծածկոցի և դպրոցի փաստերով և տեսություններով գրավվածության տակից: 

2․ Սովորողներին հնարավորություն չի տրվում սովորել իրենց ընտրած աշակերտների հետ, ավելին՝ անիմաստ մրցակցություն է մտցվում տարբեր դասարանների միջև, ընկերանալու և իրա աջակցելու փոխարեն նրանք խմբավորված դասարաններ են դառնում։ Սովորողին հաճախ պետք է խաբել, որ այնտեղ, որտեղ նա հայտնվել է, լավագույն տեղն է, քանի որ անկեղծությունը և դպրոցական ուսուցումը իրենց էությամբ անհամատեղելի են, ինչը դեռ Սոկրատեսն էր պնդում հազար տարի առաջ:

3․ Սովորողը յուրաքանչյուր անելիքի համար ունի հստակ սահմանված ժամանակ և մինչ նա հասցնում է իր հոգին դնել մի բանի մեջ, զանգը հնչում է, և նա ստիպված է լրիվ այլ բանով զբաղվել։ Սովորողը հասկանում է, որ ոչնչով հետաքրքրվելը կարևոր չէ, կարևոր է կարգ ու կանոնին հետևելը։ Զանգերը ցանկացած նախաձեռնություն լցնում են անտարբերությամբ: Ձմեռային ճամբարը սա հասկանալու հիանալի հնարավորություն տվեց։ Երբ սովորողները անում են մեկ գործը ամբողջությամբ, նոր անցնում հաջորդին՝ առանց ժամանակացույցի։ Այսպիսով սովորողները հասցնում են հաճույք ստանալ իրենց արածից։

4․ Սովորողները կախվածության մեջ են ընկնում իրենց ուսուցչից և իր դրած գնահատականներից։ Սովորողին ստիպում ենք իրենք իրենց դատել գնահատականներով և սպասել ուսուցչի հավանությանը իրենց ջանքերին։ Այսպիսով ուսուցիչը բացարձակ իշխանություն է ձեռք բերում իր սովորողների վրա։

Topics for essay

05.02.2023

What is religion? Talk about the religion that is interesting to you. min 500 words

12.02.2023

Technology, and how it changed our life. min 500 words

19.02.2023

The impact of social media on our lives min 500 words

26.02.2023

Movies or Books? min 500 words

26.02.2023

If anything happens, I love you

What did Jack do?

Zion

Write movie reviews

Չինական ամանորյա զարդարանքներ

Այս տարի հունվարի 22-ին չինական գարնան տոնն էր, կամ նույն ինքը՝ նոր տարին։ Այս առիթով սովորողների հետ աչդեն թեյի սպասք էին պատրաստել, նաև պատրաստեցինք զարդարանքներ, որպեսզի զարդարենք խոհանոցը։

Ֆրիդա Կալո ցուցահանդես

Այս անգամ Անուշ Ներսիսյանի ջոկատի սովորողների հետ այցելեցինք Ֆրիդա Կալոյի մուլտիմեդիա ցուցահանդես։ Ցուցահանդեսը բավականին հետաքրքիր էր, սովորողները տպավորված էին, քանի որ առաջին անգամ էին այս ֆորմատով ցուցահանդեսի մասնակցում։

Չինական թեյի սպասք

Սովորողները Ազգագրական փաառատոնի շրջանակներում սիրով աշխատեցին Ալիս Գևորգյանի հետ, չինական սպասք պատրաստեցին, և նրա շնորհիվ հիանալի արդյունքներ ստացան։

Continue reading “Չինական թեյի սպասք”